Կարևոր իրադարձություններ

Թուրք դատախազը փախել է Հունաստան և քաղաքական ապաստան խնդրել

30 Օգոստոս, 2016 22:36
Թուրք դատախազը փախել է Հունաստան և քաղաքական ապաստան խնդրել

Թուրք դատախազը փախել է Հունաստան և քաղաքական ապաստան խնդրել: Դատարանը նրան դատապարտել է մեկ ամսվա պայմանական ազատազրկման. հայտնում է astraparis.gr կայքը:

Աղբյուրը նշում է, որ 50-ամյա դատախազը Խիոս կղզի է ժամանել երեքշաբթի մի խումբ սիրիացի փախստականների հետ և անմիջապես խնդրել իրեն քաղաքական ապաստան տալ: Նույն օրը նա տեղափոխվել է Խիոսի քրեական դատարան, որտեղ նրան՝ երկիր անօրինական մուտք գործելու մեղադրանքներ են ներկայացվել:

Դատախազը դատարանում ասել է, որ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից անմիջապես հետո թաքնվել է և ոչ մի կապ չի ունեցել իր ընտանիքի հետ` վախենալով, որ իրեն սպասում է հազարավոր այլ դատավորների և դատախազների ճակատագիրը, որոնց երկրի նախագահի ռեժիմը ձերբակալել է: Դատախազը նշել է, որ ինքն ունի կանաչ անձնագիր, որն իրեն իրավունք է տալիս առանց վիզայի այցելել Հունաստան, սակայն դրանից չի օգտվել: Նա պատմել է, որ գումար է վճարել մի մաքսանենգի, ով իրեն նստեցրել է նավակ 6 սիրիացի փախստականների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին