Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի կոմերցիոն բանկերը դադարեցրել են արտարժույթի վաճառքը

30 Օգոստոս, 2016 22:10
Ադրբեջանի կոմերցիոն բանկերը դադարեցրել են արտարժույթի վաճառքը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսի 30-ի օրվա երկրորդ կեսին Ադրբեջանի կոմերցիոն բանկերը դադարեցրել են արտարժույթի վաճառքը։ Տարբեր տվյալներով՝ ներկայումս մինչև 15 բանկ չի վաճառում արտարժույթը։

Լրատվամիջոցը փորձել է բանկերից ճշտել արտարժույթի վաճառքի դադարեցման պատճառը, սակայն բանկերն անպատասխան են թողել նրա հարցումները՝ ընդգծելով, որ դա իրենց ներքին գործն է։

Մի շարք բանկեր արդեն մի քանի օր է, ինչ չեն վաճառում արտարժույթ։ Տնտեսագետ Սամիր Ալիևը կարծում է, որ վաճառքից հրաժարվելը կապված է արտարժույթի դեֆիցիտի և ոչ թե հնարավոր արժեզրկման հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին