Կարևոր իրադարձություններ

Գեղեցկության գաղտնիքներ սուպերմոդելներից

31 Օգոստոս, 2016 01:00
Գեղեցկության գաղտնիքներ սուպերմոդելներից

Ալեսանդրա Ամբրոսիոն խորհուրդ է տալիս երբեք չմոռանալ մաքրել դիամահարդարումը քնելուց առաջ, քանի որ դա է փափուկ ու փայլող մաշկի գաղտնիքը: Նա նաև խոստովանում է, որ գեղեցկության իր գաղտնիքներից է կոկոսի կաթը, որը ուղղակի հրաշալի է մաշկի համար:

Եթե վատ տրամադրություն ունեք, Ձեր փրկիչը սիրելի բույրն է. կարծում է Լիլի Օլդրիջը: Նրա գեղեցկության գաղտնիքներից է ամենաքիչը 8-ժամյա քունը: Նա խորհուրդ է տալիս ժամանակ գտնել քնելու համար, քանի որ միայն այդպես կարելի է թարմ տեսք ունենալ:

Ադրիանա Լիմայի նախանձելի կազմվածքը ձեռք է բերվել մեծապես շնորհիվ հապալասի շատ օգտագործման: Այդ հատապտուղն ունի օրգանիզմի ճարպի դեմ պայքարելու ունակություն: Լիմայի գեղեցկության գաղտնիքներից են նաև մարզումները: Նա զբաղվում է բոքսով և ամեն օր կատարում ցատկապարանի վարժություններ:

 

Միրանդա Քերը գտնում է, որ մաքուր մարմինն է ինքնավստահության ակունքը: Նա հաճախակի այցելում է գեղեցկության սրահ ու հեռացնում անցանկալի մազերը:

 

Ռոզի Հանտինգտոն-Ուայթլին խորհուրդ է տալիս չխնայել կրեմներ գնելիս, չափսոսալ գումար վարսահարդարման համար:

Դաուտցեն Կրեզը կարծում է, որ կնոջ հիմնական առավելությունը պետք է լինի թերությունները ծածկելու կարողությունը: Նրա գաղտնիքներից մեկն էլ այն է, որ թարթիչները պետք է հնարավորինս խնամված լինեն, քանի որ երկար ու կլոր թարթիչները հայացքին խորհրդավորություն են հաղորդում:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Լրահոս

Դիտել ավելին