Կարևոր իրադարձություններ

Սովորիր վստահել բնազդներին. ճանապարհ դեպի հաջողություն

31 Օգոստոս, 2016 00:06
Սովորիր վստահել բնազդներին. ճանապարհ դեպի հաջողություն

Ինչքան հաճախ է պատահում, երբ կյանքում առաջ գնալու համար մեզ միայն մնում է հույսը դնել բնազդների վրա: Հատկապես կանանց մոտ 6-րդ զգայարանը շատ ուժեղ է զարգացած: Պետք է օգտվել այս փաստից և փորձել ավելի հաճախ վստահել բնազդներին, եթե իհարկե կարողանում եք դրանցից ճիշտ օգտվել: 

 

Հետևիր քո հետաքրքրություններին

Կանգ առ մի պահ, լռիր և մտածիր, թե ինչ ես իրականում սիրում անել: Այն, ինչն առաջինը կգա մտքիդ, հենց իրականում քո ցանկությունն է: Իսկ հետո փորձիր անկեղծորեն պատասխանել` զբաղվո՞ւմ ես դու այն աշխատանքով, որն այդքան սիրում ես: Եթե ոչ, ապա համարձակ սկսիր նոր կյանք, թող բոլոր այն գործերը, որոնց հանդեպ դու անտարբեր ես: Միայն այն աշխատանքում, որը սիրում ես, դու կարող ես հասնել հաջողության: Չէ՞ որ բնազդը կիրք է` դիմակավորված գաղափարով: Այդ պատճառով էլ երբ դու ներշնչված աշխատում ես քո մտքերի, գաղափարների վրա, ստանում ես հիանալի արդյունք:

Տրվիր բնազդներին ամբողջությամբ

Յուրաքանչյուր բնազդ պետք է սնուցվի, և այս դեպքում իդեալական սնունդ կարող է լինել քո ցանկությունն ու նպատակասլացությունը: Աշխատիր ինքնամոռաց և միայն այս դեպքում դու կհասնես հաղթանակի: Կարևորը` վստահիր բնազդիդ, նա քեզ չի դավաճանի: Մի վախեցիր և մի երկմտիր:

Ընկղմվիր գաղափարների քո աշխարհը

Մենք չենք ծնվում բիզնես-բնազդներով: Մենք սովորում ենք դրանք ժամանակի ընթացքում, ձեռք ենք բերում փորձի հետ մեկտեղ: Երբ դու ամբողջովին ընկղմվես քեզ հոգեհարազատ աշխատանքի մեջ, ուղեղդ կսկսի հենվել բոլոր գիտելիքներիդ վրա, բայց որոշումների կայացման հարցում գլխավորը կմնա բնազդը:

Ուշադրություն մի դարձրու կանոններին

Բոլոր կանոններն ընդունված են` ելնելով ինչ-որ մեկի սեփական բնազդներից: Հիմա լիդեր է նա, ով զգում է և ստեղծում սեփական օրենքները, կանոնները, այլ ոչ թե հենվում է նախորդի ստեղծած կանոնների վրա: Կարևոր է տեսնել և լուծել վաղվա խնդիրները: Վերլուծիր գործողություններդ և դրանց ակունքները:

Թույլ տուր քեզ փոխել գաղափարները

Հետևելով բնազդներին` մնա ճկուն: Մի վախեցիր փոխել ամբողջ նախագիծը, ջնջել, պատռել, սկսել նորից: Տուր քեզ գործելու ազատություն:

 

Լրահոս

Դիտել ավելին