Կարևոր իրադարձություններ

Պուտինը G20-ի գագաթնաժողովին առանձին հանդիպումներ կանցկացնի Օլանդի և Մերկելի հետ

30 Օգոստոս, 2016 21:22
Պուտինը G20-ի գագաթնաժողովին առանձին հանդիպումներ կանցկացնի Օլանդի և Մերկելի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում տեղի ունենալիք G20-ի գագաթնաժողովի ժամանակ մտադիր է առանձին հանդիպել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այդ մասին երեքշաբթի հայտնել է Կրեմլի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է lenta.ru-ն:

«Սկզբում պայմանավորվածություն է եղել անցկացնելու եռակողմ հանդիպում, որպեսզի հանգամանորեն քննարկվի Ուկրաինային ներկա դրությունը, հետագա համագործակցության ճանապարհները «նորմանդյան ձևաչափի» շրջանակներում` Մինսկի գործընթացի շրջանակներում»,- հայտարարել է Ուշակովը:

Սակայն, նրա խոսքերով՝ «մեր գործընկերները գերադասել են, ըստ գրաֆիկի» անցկացնել 2 երկկողմ հանդիպում: « Երկու հանդիպումներում էլ գլխավոր թեման Ուկրաինան է»,- ասել է Ուշակովը:

 

Լրահոս

Դիտել ավելին