Կարևոր իրադարձություններ

Ուշագրավ մանրամասներ Մոսկվայում բանկի մասնաճյուղ գրաված հայ գործարարի մասին. «Հրապարակ»

30 Օգոստոս, 2016 09:54
Ուշագրավ մանրամասներ Մոսկվայում բանկի մասնաճյուղ գրաված հայ գործարարի մասին. «Հրապարակ»

 «Հրապարակ»-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Մոսկվայում բանկի մասնաճյուղ գրաված հայ գործարարի մասին։ Մոսկվայում «Սիթիբանկի» մասնաճյուղը գրաված, ապա իրավապահներին հանձնված հայ գործարարը՝ Արամ Պետրոսյանը, պարզվում Է, ժամանակին Հայաստանում բարձր պաշտոն Է զբաղեցրել։ Նա եղել Է ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի խորհրդականը, համակարգել է տնտեսական վարչության աշխատանքը։ Գործարարին ճանաչող մեր աղբյուրը պատմեց, որ Արամ Պետրոսյանը Ռուսաստանում բիզնեսներ է ունեցել, 90-ականների սկզբին եկել է Երևան մի բանի օրով, տարբեր շրջանակներում ասել, թե կարելի է Հայաստանում բիզնես-մթնոլորտը լավացնել։ Այդ խոսքերը հասել Են այն ժամանակվա ներբին գործերի նախարար Վանո Սիրադեղյանին, և վերջինս հրավիրել է նրան զրուցելու։ Արդյունքում առաջարկել Է նշանակել խորհրդական։

Եվ, ահա, Արամ Պետրոսյանն իր ընկերների հետ որոշել Է առաջին հերթին Երևանի մանկական երկաթուղին վերանորոգել։ «Մեքենայով զբոսնելու ժամանակ անցանք լրիվ քանդված «Նաբերեժնիով», քննարկեցինք՝ որպես առաջին քայլ, մանկական երկաթուղին վերականգնելու հարցը։ Վանոյին ասացինք, ոգևորվեց, կարծեմ մի 8-10 մեքենա ասֆալտ ես բերեցի Սևանից, Արամը կոորդինացնում Էր ողջ պրոցեսը, Վանոն գտավ շոգեքարշը վերականգնողներին, քանդակագործները 100-ական դոլար ստացան, կարծեմ, և որսորդական զենքի թույլտվություն։ Գեղեցիկ բացում եղավ»,–պատմում է մեր աղբյուրը՝ նշելով, որ դրանից հետո մի բանի նախաձեռնություն Էլ Է եղել։ Որոշ ժամանակ անց, սակայն, գործարարը Վանո Սիրադեղյանի հետ խնդիրներ Է ունեցել, աշխատանքից հեռացվել Է և դատվել, ասում են՝ տնտեսական չարաշահումների պատճառով:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին