Կարևոր իրադարձություններ

Շանթի Յուրայի եղբոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց. «Ժողովուրդ»

30 Օգոստոս, 2016 09:40
Շանթի Յուրայի եղբոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց. «Ժողովուրդ»

Շուրջ երկու տարի դատարանի դռները ընկած Շանթի Յուրայի եղբոր նկատմամբ քրեական հետապնդումը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, դադարեցվեց։

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, «Շանթ» ռեստորանային համալիրի տարածքում աղմկահարույց դեպք էր տեղի ունեցել։ Ռեստորանի սեփականատեր Յուրա Ղարիբյանի եղբայրը՝ Սամվել Ղարիբյանը, իր ավտոմեքենայով մեծ արագությամբ Ջանիբեկյան փողոցում դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել մուտքի դուռը, այնուհետև մտել «Շանթ» ռեստորանային համալիրի տարածք և մխրճվելով ներս՝ կոտրել բարմենի սեղանն ու գույքը։ Սամվել Ղարիբյանը իրավապահներին հայտնել էր, թե ինքը միտումնավոր չի արել, սակայն ի սկզբանե շատերը չէին հավատում այս դեպքի պատահականությանը, քանի որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ղարիբյան եղբայրների ջրերը մեկ առվով չեն հոսում:

 

Արդյունքում, ՀՀ վերաքննիչ դատա­րանը որոշել Է Սամվել Ղարիբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի մարտի 10–ի դատավճիռը բեկանել, քրեական գոր­ծի վարույթը կարճել և Շանթի Յուրայի եղբոր նկատմամբ քրեական հետապն­դումը դադարեցնել՝ քրեական պատաս­խանատվության վաղեմության ժամ­կետներն անցած լինելու հիմքով»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին