Կարևոր իրադարձություններ

Հայաստանյան որոշ մասնավոր և պետական բուհերի վարձավճարները թանկացել են. «Իրավունք»

30 Օգոստոս, 2016 09:04
Հայաստանյան որոշ մասնավոր և պետական բուհերի վարձավճարները թանկացել են. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Սեպտեմբերի 1-ին ընդառաջ հայաստանյան որոշ մասնավոր և պետական բուհերի մի շարք ֆակուլտետների վարձավճարներ թանկացել են։ Մասնավորապես, եթե նախորդ տարի ԵՊՀ-ի «Մաթեմատիկա» և «Մեխանիկա» բաժիններում վարձավճարը 400 հազար Էր, ապա այս տարվանից դարձել Է 430 հազար դրամ, «Քաղաքագիտություն» առարկան՝ 550 հազարից 600 հազար դրամ։ «Իրավագիտություն» բաժնի վարձավճարը միանգամից բարձրացել Է 70 հազար դրամով՝ դառնալով 870 հազար։ Վարձավճարների թանկացումից հետ չեն մնացել նաև Ագրարային համալսարանը և Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը։ Մասնավորապես, եթե «Բուժական գործ» բաժնում սովորելու համար նախորդ տարի ուսանողները վճարում Էին 800 հազար, ապա այս տարի ընդունվողների վարձավճարը կկազմի 1 մլն. դրամ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին