Կարևոր իրադարձություններ

Վանաձորի քաղաքապետարանում տևական ժամանակ աշխատողները աշխատավարձ չեն ստացել. «Հայկական ժամանակ»

30 Օգոստոս, 2016 08:17
Վանաձորի քաղաքապետարանում տևական ժամանակ աշխատողները աշխատավարձ չեն ստացել. «Հայկական ժամանակ»

«Վանաձորի քաղաքապետարանում, «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, տևական ժամանակ աշխատողները աշխատավարձ չեն ստացել։ Բանն այն Է, որ հեռանալուց առաջ քաղաքապետ Սամվել Դարբինյանը բարձրացրել Է աշխատավարձերը, բայց չի ապահովել վճարումը։

Ինքը Դարբինյանը, «Հայկական ժամանակ»-ի զրույցում ասաց, թե այդ պարտքը կուտակվել Է այն պատճառով, որ հողի հարկի և գույքահարկի հիմնական հավաքագրումը տեղի Է ունենում տարեվերջին։ Երբ հավաքագրվի, աշխատավարձի պարտքը կմարվի։ Մեր տեղեկություններով, սակայն, Սամվել Դարբինյանը միտումնավոր Է աշխատավարձերը բարձրացրել իմանալով, որ չունի դրա հնարավորությունը։ Նա նախ որոշել Է հեռանալուց առաջ «լավություն» անել քաղաքապետարանի աշխատողներին, այնուհետև վատություն անել հաջորդ քաղաքապետին գիտակցելով, որ իրեն հաջորդողը չի կարող այդ գումարը վճարել և կընկնի վատ վիճակի մեջ։ Արդյունքում քաղաքապետարանի աշխատակազմն իրեն լավ կհիշի:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին