Կարևոր իրադարձություններ

Շաբաթական 150 րոպե պետք է մարզվել` լավ կազմվածք ունենալու համար

30 Օգոստոս, 2016 22:16
Շաբաթական 150 րոպե պետք է մարզվել` լավ կազմվածք ունենալու համար

Որոշ կանանց կարծիքով, տնային գործեր անելն օգնում է նիհարել և պահպանել կառուցվածքը: Ըստ նրանց՝ ֆիզիկական աշխատանքի արդյունքում կարելի է խուսափել ավելորդ քաշից:  Բրիտանացի գիտնականները այս թեմայի առնչությամբ որոշել են հետազոտություն անցկացնել ՝ հարցը պարզաբանելու նպատակով: Նրանք հանգել են այն եզրակացության, որ կանայք պետք է շաբաթվա ընթացքում ամենաքիչը 150 րոպե ինտենսիվ կերպով կատարեն ֆիզիկական վարժություններ՝ ընթացքում պահպանելով ճիշտ շնչառությունը:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ  կանանց ընդամենը 20 տոկոսն է շաբաթվա ընթացքում ինտենսիվ 150 րոպե մարզվում:  Փորձագետների պնդմամբ՝ տնային գործերի և ֆիտնեսի համատեղումը կարող է առավել դրական ազդեցություն ունենալ, ինչպես նաև արագացնել նիհարելու գործընթացը:

 

Լրահոս

Դիտել ավելին