Կարևոր իրադարձություններ

Ամուսնու մասին մտածմունքները խլում են 5 տարվա կյանք

30 Օգոստոս, 2016 22:00
Ամուսնու մասին մտածմունքները խլում են 5 տարվա կյանք

Պարզվում է, ֆինանսների ու ամուսնու հետ հարաբերությունների վերաբերյալ մտածմունքները խլում են հինգ տարվա կյանք: Համաձայն վերջերս Մեծ Բրիտանիայում անցկացրած հետազոտությունների՝ լարված և սթրեսային իրավիճակը, որոնց ընթացքում գլուխ են ներթափանցում բացասական կամ անհանգիստ բնույթի տարբեր կպչուն մտքեր, խլում են հինգ տարվա կյանք: Հենց այդքան տարի է յուրաքանչյուր մարդ անցկացնում իր ապրումների հետ:

Համաձայն վիճակագրության ՝ մարդիկ օրական երկու ժամ ծախսում են սեփական խնդիրների վերաբերյալ մտածելու համար: հետազոտությունը նաև ցույց է տվել, որ ծայրահեղ անհանգստությունը խանգարում է բնականոն գործունեությանը, թույլ չի տալիս կենտրոնանալ աշխատանքի վրա, բերում է անքուն գիշերների և ամուսինների հարաբերություններում խնդիրների:

Այլ խոսքերով՝ մարդն իր ապրումների հետ անցկացնում է շաբաթական 14 ժամ: Ընդ որում՝ հարցվածների 45%-ը նշում են, որ սթրեսն ու անհանգստությունը ուղիղ կերպով ազդում են առողջական վիճակի վրա: Ամենաանհանգստացնող հարցերն են ավել քաշը, մոտեցող ծերությունը, մարմնի կառուցվածքը, էներգիայի ցածր մակարդակը, վարկի առկայությունը, անձնական հարաբերությունները, աշխատանքը:

 

Լրահոս

Դիտել ավելին