Կարևոր իրադարձություններ

Հովհաննեսն անորոշության մեջ է. այն պատասխանները, որոնք ստանում է բժիշկներից իրեն չեն գոհացնում

29 Օգոստոս, 2016 14:55
Հովհաննեսն անորոշության մեջ է. այն պատասխանները, որոնք ստանում է բժիշկներից իրեն չեն գոհացնում

«Սասնա ծռեր» խմբի գործով կալանավորված Հովհաննես Հարությունյանի տրամադրությունը լավ չէ, դա պայմանավորված է նրա առողջական վիճակի հետ: «Այն բժիշկները, ովքեր նրան հետազոտում են՝ դա նրա համար բավարար չէ, քանի որ այն պատասխանները, որոնք ստանում է բժիշկներից իրեն չեն գոհացնում: Այսինքն նա անորոշության մեջ է և չգիտի թե  հետագա բուժումն ինչպես է լինելու»: Shabat.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հայարփի Սարգսյանը:

Նրա խոսքով՝ դեռևս պարզ չէ, թե Հովհաննես Հարությունյանին երբ կվիրահատեն. «Հովհաննեսի հարազատների կողմից հրավիրված բժիշկը համապատասխան թույլտվություն ստանալուց հետո ներս էր մտել և զննել էր նրան,  և ասել էր այն, ինչ Էրեբունի ԲԿ-ի բժիշկները՝ ոտքի վերքը լավանալուց հետո նրան կվիրահատեն: Ես այդ բժշկից փորձեցի ճշտել, արդյոք ճիշտ է, որ քրեակատարողական վարչությունը հայտարարել էր, որ երկու շաբաթից պետք է վիրահատեն, բժիշկն ասաց, որ որևէ մեկը հստակ չի կարող ասել, քանի որ չգիտեն, թե վերքը կոնկրետ երբ կլավանա: 

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219 րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից:

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

 

Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին