Կարևոր իրադարձություններ

«Գողականները» «հաց բերող» Արթուր Սարգսյանին բնակարան են նվիրել. «Հրապարակ»

27 Օգոստոս, 2016 08:43
«Գողականները» «հաց բերող» Արթուր Սարգսյանին բնակարան են նվիրել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, որ «Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած Արթուր Սարգսյանին բանտում շատ լավ են ընդունել և շատ լավ են վերաբերվում, այսպես կոչված, գողական աշխարհի ներկայացուցիչները։ Ու հիմա նա լավ պատիվ ունի կալանավորների շրջանում։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նրա հետ նստած «գողականները» կամ հեղինակություններն Արթուր Սարգսյանին նաև բնակարան են նվիրել Երևանի կենտրոնում։ Խոսքը երեքսենյականոց բնակարանի մասին է, ուր այցելել ու այդ առիթով նրան շնորհավորել են ընկերները։ Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել Արթուր Սարգսյանի եղբորից՝ Արսեն Սարգսյանից։ «Չգիտեմ, տեղյակ չեմ դրանից»,– եղավ պատասխանը։ Բայց, որքանով տեղյակ ենք, նրա ընկերները, մտերիմներն անգամ շնորհավորել են այդ բնակարանը։ «Այդ դեպքում իր ընկերներից հարցրեք»,– «Հրապարակ»-ին ասաց Արսեն Սարգսյանը։ Իսկ կապ ունե՞ք եղբոր հետ, ի՞նչ վիճակում է նա։ «Կապ չունեմ իր հետ, բողոք-դիմումը մերժել են, որ կալանքից հանեն, այնպես որ, սպասողական վիճակում ենք։ Իսկ հանդիպումը կատեգորիկ արգելված է»,– տեղեկացրեց նա:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին