Կարևոր իրադարձություններ

Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական պալատի նախագահի 65-ամյակի արարողությունը. «Հրապարակ»

27 Օգոստոս, 2016 07:35
Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական պալատի նախագահի 65-ամյակի արարողությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանն օգոստոսի 25-ին «Կոնգրես» հյուրանոցում իր 65-ամյակն Է նշել։ Տոնական միջոցառմանը ներկայացվել Է հոբելյարի մասին նկարահանված ֆիլմը, որտեղ պատմվում Է, թե ինչ լավ, բարի, ստեղծագործ, բնասեր Էակ Է երկարամյա դատավորը։ Ապա վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների մասին գրքի շնորհանդեսն է եղել։

Արարողությանը հրավիրված Է եղել ողջ իրավական ընտրանին՝ վճռաբեկի նախագահ Արման Մկրտումյանը, դատարանների նախագահներ, դատավորներ, այդ թվում՝ Զախարիչի տեղի հավակնորդ Սերժիկ Ավետիսյանը, վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, դատախազի տեղակալներ, նախագահականից՝ Հրայր Ղուկասյանը և ուրիշներ։ Ներկա Է եղել նաև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին