Կարևոր իրադարձություններ

Նախկին աշխատակիցը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից դատարանի միջոցով պահանջում է իրեն հասանելիք աշխատավարձը. «Ժողովուրդ»

26 Օգոստոս, 2016 10:10
Նախկին աշխատակիցը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից դատարանի միջոցով պահանջում է իրեն հասանելիք աշխատավարձը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ը պարզեց, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պահպանության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Էդգար Հովհաննիսյանը դիմել է Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և պահանջում է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը վճարի իրեն հասանելիք աշխատավարձը, որը կազմում է 343 հազար 856 դրամ։

Իսկ ինչ հիմնավորում է ներկայացրել էդգար Հովհաննիսյանը դատարան բերած իր հայցադիմումում։ Պարզեցինք, որ էդգար Հովհաննիսյանը նշել է, որ 2015 թ– ին՝ իր ամենամյա արձակուրդի ժամանակահատվածում, կանչվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին և ծանուցվել այն մասին, որ մեկ ամսից զբաղեցրած հաստիքը ենթակա է կրճատման։

Ավելի ուշ՝ 2015 թ-ի փետրվարի 2-ին. Հովհաննիսյանը կրկին կանչվել է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին և տեղեկացել, որ վարչության պետի հրամանի համաձայն 2016 թվականի մարտի 4-ից ազատվել է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից և գրանցվել է քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում։

Սակայն նկատենք, որ էդգար Հովհաննիսյանը հայցադիմումում ասել է, որ 2015 թվականի փետրվարի 27-ին առողջության վատթարացման պատճառով դիմել է ՀՀ ոստիկանության ԲՎ պոլիկլինիկա՝ բուժօգնություն ստանալու նպատակով և հետազոտությունների արդյունքում իր մոտ ախտորոշվել է երկկողմանի հայմորիտ, և այդ փաստը արձանագրված է ՀՀ ոստիկանության ԲՎ պոլիկլինիկայի ժամանակավոր անաշխատունակության կապակցությամբ ծառայությունից ազատվելու թերթիկում, սակայն նրա փաստերը վարչությանը չեն հետաքրքրել։ Եվ ահա, էդգար Հովհաննիսյանը մի շարք այլ դրույթների խախտման համար դիմել է դատարան:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին