Կարևոր իրադարձություններ

ԿԸՀ-ն գրանցել է «Միայնակ գայլի» թեկնածությունը

25 Օգոստոս, 2016 13:21
ԿԸՀ-ն գրանցել է «Միայնակ գայլի» թեկնածությունը

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը գրանցել է Ծաղկահովիտ համայնքի գյուղապետի պաշտոնում առաջադրված Արայիկ Խանդոյանի թեկնածությունը: Այդ մասին Shabat.am-ը տեղեկացավ ԿԸՀ կայքից:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել, եթե դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով նա դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը»,-ասվում է կայքում։

Սա նշանակում է, Ծաղկահովիտի գյուղապետ ընտրվելու դեպքում Խանդոյանը կարող է ղեկավարել համայնքը մինչև իր հետ կապված գործով դատարանի օրինական վճիռը մտնի ուժի մեջ: Իսկ դա կարող է ամիսներ տևել, անգամ տարի: Այդքան ժամանակ Արայիկ Խանդոյանը կարող է լինել Ծաղկահովիտի ընտրված գյուղապետ:

Խանդոյանի եղբոր կինը՝ Սոնա Թամարյանը, մամուլի տեղեկություններով,  ընտրական հանձնաժողովում ներկայացված կլինի ՀԱԿ-ի քվոտայով։ Հիշեցնենք, որ նա հայտարարել էր, որ ՀՅԴ-ն, որի անդամ է Արայիկ Խանդոյանը, հրաժարվում է իրեն ՀՅԴ-ի քվոտայով ներկայացնել հանձնաժողովում:

 

Լրահոս

Դիտել ավելին