Կարևոր իրադարձություններ

Այլ պետության քաղաքացիություն ստանալու դեպքում պարտադիր չէ հայտնել լիազոր մարմնին․ նոր փոփոխություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում»

25 Օգոստոս, 2016 11:32
Այլ պետության քաղաքացիություն ստանալու դեպքում պարտադիր չէ հայտնել լիազոր մարմնին․ նոր փոփոխություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում»

ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություններ կատարեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում»։ Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13.1 հոդվածով նախատեսված` այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում լիազոր մարմնին հայտնելու վերաբերյալ դրույթը, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 195.2 հոդվածը:

Օրինագծերի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ Վարչապետի 19.04.16թ.-ի  հանձնարարականի կատարումը և կվերացվի ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում լիազոր մարմնին սահմանված կարգով հայտնելու պահանջը ու այդ մասին չհայտնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը, քանի որ նշված պարտականության կատարումը ՀՀ քաղաքացիների համար իրավունքների իրականացման պայման ընդհանուր առմամբ չի հանդիսանում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին