Կարևոր իրադարձություններ

Ինչպես հասկանալ, որ կինը հղի է տղա երեխայով

25 Օգոստոս, 2016 19:40
Ինչպես հասկանալ, որ կինը հղի է տղա երեխայով

 

Տղա երեխայի սեռը մինչ երեխայի ծնունդը պարզելու համար կա մի քանի մեթոդ, որոնք թեև չեն կարող տալ բացարձակապես ճիշտ պատասխան, բայց կարող են և շատ օգտակար գտնվել:

 

Ինչպես հասկանալ, որ կինը սպասում է տղա երեխայի

 

Հղի կնոջ արտաքին տեսքը

 

Որպես կանոն՝ տղա երեխայի սպասելիս կնոջ դեմքի մաշկի վիճակը բարելավվում է, գույնը հարթվում: Կանայք, ովքեր շատ նիհար էին, ավելի առողջ տեսք են ստանում: Բացի այդ բարելավվում է մազերի որակը և դրանք դառնում են ավելի ամուր, առողջ ու փայլուն: Ի դեպ՝ կանայք իրենք էլ կարող են նկատել մազերի որակի փոփոխությունը, քանի որ բարելավվում են ոչ միայն գլխի, այլև ամբողջ մարմնի մազերը և դառնում ավելի հաստ ու մուգ: Այնուամենայնիվ պետք չէ անհանգստանալ, քանի որ սա ժամանակավոր երևույթ է և հղիությունից հետո ամեն ինչ կհարթվի:

 

Փորի ձևը

 

Տղա երեխայի դեպքում հղի կնոջ փորն ունի հստակ ուռուցիկ ձև: Այն կտրուկ առաջ է գալիս այնպես, որ ետևից ընդհանրապես չի երևում: Տղա երեխան արգանդում նույն դիրքով չի լինում, ինչ և աղջիկ երեխան, ուստի կինը պահպանում է բարակ իրանը, ինչպես և հղիությունից առաջ:

 

Տոքսիկոզ

 

Հղիության ընթացքում տոքսիկոզը շատ յուրահատուկ երևույթ է, որը ոմանց մոտ կարող է ընդհանրապես չնկատվել: Հայտնաբերվել է, որ տղա երեխայի դեպքում տեքսիկոզը կարող է լինել շատ թույլ արտահայտված ու կարճատև և նույնիսկ չանհանգստացնել ապագա մայրիկին:

 

Նախասիրությունները սննդի մեջ

Եթե հղիության ընթացքում կինն անընդհատ քաղց են զգում և ոչ մի կերպ չեն կարողանում հագենալ, ապա ամենայն հավանականությամբ նա սպասում է տղա երեխայի: Ապացուցված է, որ տղա երեխայի դեպքում հղիներն ունենում են շատ լավ ախորժակ և նախընտրությունը տալիս են մսային ուտեստներին:

 

Բացի այդ, տղա երեխայի սպասող կանայք ավելի քիչ են ունենում անհամատեղելի համադրություններ կամ նույնիսկ ոտելու համար ոչ պիտանի մթերք ուտելու ցանկություն: Սակայն հետաքրքիր է, որ նրանք շատ են սիրում ուտել հացի եզրային չոր հատվածները:

 

«Առաջատար կողմը»

 

Կնոջ առօրյա սովորությունների փոփոխությունները նույնպես կարող են հուշել երեխայի սեռը: Հարկավոր է ուշադրություն դարձնել թե ինչպես է կինը շարժվում, մարմնի որ կողմն է ավելի շատ օգտագործում, որ ձեռքով է բռնում հեռախոսը կամ հոռակառավարման վահանակը, կամ որ կողմով է շրջվում՝ մեկի հետ խոսելիս: Այլ կերպ ասած անհրաժեշտ է որոշել նրա «առաջատար կողմը»:

 

Եթե կինն ավելի շատ հակված է մարմնի աջ կողմն օգտագործելուն, ապա նա ամենայն հավանականությամբ շուտով տղա զավակ կունենա, իսկ եթե ձախ կողմը՝ աղջիկ:

 

Պտղի պահվածքը

 

Սա նույնպես կապված է կնոջ «առաջատար կողմի» հետ: Հարկավոր է հետևել երեխայի պահվածքին ու շարժումներին և ուշադրություն դարձնել, թե փորի որ հատվածում է ամենից շատ ակտիվություն նկատվում: Որպես կանոն՝ տղա երեխաներն ավելի շատ ակտիվություն են ցուցաբերում փորի աջ հատվածում, ուստի նման նշանների դեպքում կարելի է վստահ լինել, որ կինը սպասում է տղա երեխայի լույս աշխարհ գալուն:

 

Տրամադրությունը

 

Տղա երեխայով հղի լինելը բավական ցայտուն արտահայտվում է նաև մոր տրամադրության միջոցով: Հղիները հինականում լինում են էներգիայով լի և անընդհատ ունենում են որևէ բանով զբաղվելու անհագ ցանկությունը:

 

Հղիները լինում են եռանդով լեցուն և մշակում են բազմաթիվ պլաններ, որոնց իրականացման համար նույնիսկ ժամանակը չի բավարարում: Տղա երեխայի սպասող հղիներին բացարձակապես բնորոշ չէ ցրվածությունն ու պասիվությունը, սակայն միևնույն ժամանակ կարող է նկատվել մի փոքր անփութություն, ինչը միևնույնն է չի փչացնի նրանց տրամադրությունը:

 

Նյութի աղբյուրը՝ love-mother.ru

 

Լրահոս

Դիտել ավելին