Կարևոր իրադարձություններ

ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի վճիռների տարափ ենք ունենալու. «Առավոտ»

28 Հուլիս, 2016 08:28
ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի վճիռների տարափ ենք ունենալու. «Առավոտ»

Փաստաբան Հայկ Ալումյանը խիստ բացասական է գնահատում այսօր ՊՊԾ գնդի հարակից տարածքից` Խորենացի փողոցից, քաղաքացիներին զանգվածային բերման ենթարկելը:

«Առավոտ»-ի հետ զրույցում պարոն Ալումյանը հայտնեց, որ եթե այս գործերը հասնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի վճիռների տարափ կլինի քաղաքացիներին ապօրինաբար ազատություններից զրկելու հետ կապված: Ըստ նրա` հետևողական լինելու դեպքում ՄԻԵԴ-ում կարելի կլինի հասնել հաղթանակի, անգամ նրան, որ ՀՀ-ն տվյալ անձանց կրած ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական վնասները կփոխհատուցի, և պատասխանատվության կենթարկվեն նրանք, որոնք այդ հրահանգները տալիս են:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին