Կարևոր իրադարձություններ

ICI Radio-Canadan-ն հրապարակել էր Արսինեի նկարը՝ նրան բերման ենթարկելիս. «Հայկական ժամանակ»

28 Հուլիս, 2016 08:21
ICI Radio-Canadan-ն հրապարակել էր Արսինեի նկարը՝ նրան բերման ենթարկելիս. «Հայկական ժամանակ»

Խորենացի փողոցից ոստիկանները երեկ բերման ենթարկեցին կանադահայ հայտնի դերասանուհի, աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կնոջը՝ Արսինե Խանջյանին։ Ոստիկանների այս քայլը երեկ արձագանք գտավ կանադական առաջատար ԶԼՄ-ներում։

«Հայկական ժամանակ» թերթը հայտնում է, որ ICI Radio-Canadan-ն հրապարակել էր Արսինեի նկարը՝ նրան բերման ենթարկելիս, նկարագրել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում և արձանագրել, թե ինչպես են իրավապահները բերման ենթարկում Կանադայի քաղաքացի դերասանուհուն։ Նյութը վերնագրված Է. «Ձերբակալվել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը»։ Երեկոյան Արսինեին ձերբակալելու մասին տեղեկություններ հայտնեցին նաև կանադական հեռուստաընկերությունները։ Հայ իրավապահների սույն անխոհեմ ու սկանդալային քայլը Կանադայում մեծ աղմուկի առիթ Է դարձել։ Արսինե Խանջյանը Հայաստան Է եկել ֆիլմում նկարահանվելու:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին