Կարևոր իրադարձություններ

Բայց այնուամենայնիվ մենք եվրոպացի ենք...

28 Հուլիս, 2016 07:50
Հեղինակ՝ Արմեն Դուլյան
Բայց այնուամենայնիվ մենք եվրոպացի ենք...

Նրանք, ովքեր պնդում են, թե իշխանափոխություն կլինի այն ժամանակ, երբ այսինչ վայրում կհավաքվի շատ մեծ թվով ժողովուրդ, զարմանալիորեն սխալվում եմ... Զարմանալիորեն, որովհետեւ հենց առաջին նախագահը ցրեց բավական մեծ ժողովորդին, այսինքն ապացուցեց, որ դա զրո է, հետո՝ 10 տարի անց ինքն էր փորձում մեծ թվով ժողովուրդ հավաքել... Երկրորդ նախագահը նրան կոնկրետ դաս տվեց, հիշեցնելով պատմությունը, հիմա երրորդը ճշտապահորեն, առանց որեւէ շեղման հետեւում է իր երկու նախորդներին, ապացուցելով՝ հավաքվեք՝ որքան ուզում եք, վերջը լինելու է ճիշտ նույնը, ինչ իմ երկու հանճարեղ ուսուցիչների օրոք էր... Բայց մենք այնուամենայնիվ հոգու խորքում հավատում ենք, որ այդպես չի լինի... Ու դա միայն մի բան է ապացուցում՝ մենք բոլորս իրոք եվրոպացի ենք... Միամիտ եվրոպացի...

 

Լրահոս

Դիտել ավելին