Կարևոր իրադարձություններ

Ռիգայի քաղաքապետին տուգանել են ռուսերեն շփվելու համար

28 Հուլիս, 2016 01:09
Ռիգայի քաղաքապետին տուգանել են ռուսերեն շփվելու համար

Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը հայտարարել է, որ տուգանվել է այն բանի համար, որ Ռիգայի դուման սոցցանցերում ռուսերենով է շփվում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: 

Այս մասին քաղաքապետն իր ֆեյսբուքյան էջում կրկին ռուսերենով է հայտարարել: Նրա խոսքով՝ այդ որոշումն ընդունել է Լեզվի պետական տեսչությունը: Քաղաքապետը նաև նշել է, որ Ռիգայի դուման քաղաքացիների հետ շփվում է 3 լեզվով` լիտվերեն, անգլերեն, ռուսերեն:

Ուշակովը Լեզվի պետական տեսչության աշխատակիցներին խորհուրդ է տվել զբաղվել նրանով, ինչ իրենց մոտ ստացվում է, և նաև կոչ է արել մտածել, թե լիտվերեն ինչպես է ասվում «պոկեմոն»:

 

Լրահոս

Դիտել ավելին