Կարևոր իրադարձություններ

Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը

28 Հուլիս, 2016 00:00
Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը քննարկել են ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հարցը։

Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն՝ մանրամասնելով, որ Կարասինի ու Աբաշիձեի հեռախոսազրույցը տեղի է ունեցել չորեքշաբթի։ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են ռուս-վրացական երկկողմ հարաբերությունների կարգավորման ու դրանց հետագա զարգացման հետ կապված հարցեր։

Սրանից առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին