Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայում վերջին տարվա ընթացքում կանխվել է ութ ահաբեկչություն

27 Հուլիս, 2016 23:44
Մեծ Բրիտանիայում վերջին տարվա ընթացքում կանխվել է ութ ահաբեկչություն

Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները վերջին տարում կանխել են 8 ահաբեկչություն: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Լոնդոնի ոստիկանապետ Բերնարդ Հոգան Հոուվը, հայտնում է TASS-ը:

«Մեզ մոտ ահաբեկչություն չի եղել Լի Ռիգբիի սարսափելի սպանությունից հետո, երբ զինծառայողը սպանվել էր այս քաղաքի փողոցներում մոտ 3 տարի առաջ: Սակայն մենք խափանել ենք մի քանի ահաբեկչությունների կազմակերպման պլաններ՝ ներառյալ 8-ը վերջին 12 ամիսների ընթացքում»,- ասել է նա և պարզաբանել, որ խոսքը վերաբերում է ամբողջ Մեծ Բրիտանիային, այլ ոչ թե միայն Լոնդոնին:

Նա նշել է, որ մեծ Բրիտանիան խոշոր երկրների, օրինակ՝ Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի հետ հետախուզական տվյալների փոխանակման համաձայնություններ ունի: «Մենք հետախուզական տվյալներ ենք փոխանակում այդ խոշոր երկրների հետ, և այդ կապերը կխորացվեն՝ անկախ այն բանից, թե մենք ինչ հարաբերություններ կունենանք Եվրոպայի հետ»,- համոզմունք է հայտնել Հոգան Հոուվը:

 

Լրահոս

Դիտել ավելին