Կարևոր իրադարձություններ

Պիեր-Էմերիկ Օբամեյանգ. Ես չեմ ասել, թե միայն «Ռեալ» կգնամ

27 Հուլիս, 2016 23:34
Պիեր-Էմերիկ Օբամեյանգ. Ես չեմ ասել, թե միայն «Ռեալ» կգնամ

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հերքել է մամուլի կողմից իրեն վերագրվող խոսքերը: «Ողջույն, լրագրողներ: Ցանկանում եմ պարզություն մտցնել: Ամենուրեք կարելի է կարդալ, թե իբր ես ասել եմ, որ «միայն «Ռեալը» կարող է ինձ տանել Դորտմունդից»: Չգիտեմ, թե ով է խեղաթյուրել իմ խոսքերը: Ցավում եմ, մարդիկ անում են այն, ինչ խելքներին կփչի: Ես Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող եմ: Բոլոր հարցազրույցներում ես միշտ անկեղծ եմ եղել և ասել եմ, որ «Ռեալ» տեղափոխվելը իմ մանկության երազանքն է: Բայց ոչ ավելին», ասել է Օբամեյանգը: 

 

Լրահոս

Դիտել ավելին