Կարևոր իրադարձություններ

Զենքի և ռազմամթերքի կամովին հանձնում

27 Հուլիս, 2016 23:17
Զենքի և ռազմամթերքի կամովին հանձնում

Հուլիսի 26-ին Ստեփանակերտ քաղաքի Գ. Նժդեհի փողոցի N տան բնակիչ, 1977թ. ծնված Վ. Պ-ն ոստիկանության քաղվարչությունում կամովին հանձնել է 5 հատ նռնականետ, ինքնաձիգի 6 պահեստատուփ և տարբեր տրամաչափի 231 փամփուշտ:

****** Հուլիսի 26-ին Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ, 1962թ. ծնված Ա. Գ-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է 3 նռնակ` առանց պայթուցիչի, նռնականետի 1 արկ, 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահեստատուփ և տարբեր տրամաչափի 411 փամփուշտ:

****** Հուլիսի 26-ին Մարտունի քաղաքի Ռ. Մարտիրոսյան փողոցի 4-րդ նրբանցքի N տան բնակիչ, 1989թ. ծնված Զ. Ս-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է ինքնաշեն 1 հրացան` կարճեցված փողով, օդաճնշիչ 1 հրացան՝ ձևափոխված 5.6 մմ տրամաչափի, 2 հատ պահեստատուփ և տարբեր տրամաչափի 150 փամփուշտ:

****** Հուլիսի 26-ին Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ս. Հ-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է 20 մմ տրամաչափի ինքնաշեն 1 հրացան:

 

Լրահոս

Դիտել ավելին