Կարևոր իրադարձություններ

Սուպերմոդել Կարա Դելևինն ու երգչուհի St.Vincent-ը նշանվել են (լուսանկարներ)

28 Հուլիս, 2016 01:00
Սուպերմոդել Կարա Դելևինն ու երգչուհի St.Vincent-ը նշանվել են (լուսանկարներ)

Բրիտանացի մոդել Կարա Դելևինը և 33-ամյա երգչուհի St.Vincent-ը նշանադրվել են: Իհարկե այս ամենը դեռ պաշտոնական չէ: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:

23-ամյա Կարան սկսել է հանդիպել երգչուհու հետ 2 տարի առաջ: Վերջինիս  իրական անունն Էննի Կլարկ է:

Դելևինը հետաքրքրել է լրագրողներին և իր երկրպագուներին այն բանից հետո, երբ նրան նկատել են մատանին մատին:

Արդեն մի քանի օր է դերասանուհին ձախ ձեռքի մատնեմատին կրում է մատանի` ադամանդով: Այսօր նկարը հատնվել է ինստագրամյան նրա էջում:

Խոսվում է այն մասին, որ զբոսաշրջիկները տեսել են, թե ինչպես է Դելևինը ծնկի իջել Էյֆելյան աշտարակի մոտ և առաջարկություն արել իր սիրելիին: 

Զույգը դեռ չի մեկնաբանել այս լուրը: 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին