Կարևոր իրադարձություններ

Մոգերինին Չավուշօղլուին հիշեցրել է իրավունքի գերակայության սկզբունքների պահպանման կարևորության մասին

28 Հուլիս, 2016 00:50
Մոգերինին Չավուշօղլուին հիշեցրել է իրավունքի գերակայության սկզբունքների պահպանման կարևորության մասին

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում ընդգծել է երկրում իրավունքի գերակայության սկզբունքների պահպանման կարևորության մասին, նշված է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության (ЕВС) տարածած հայտարարությունում:

Դրա համաձան՝ Մոգերինին վերստին դատապարտել է հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձը և հայտնել է Թուրքիայի օրինական ինստիտուտներին ԵՄ-ի լիարժեք աջակցության մասին:

Մոգերինին դրա հետ մեկտեղ ընդգծել է, որ ԵՄ-ն Թուրքիայի իշխանություններից ակնկալում է իրավունքի գերակայության բարձր չափորոշիչների և հինարար ազատությունների պահպանում:

 
 
 

Մոգերինին Չավուշօղլուին նաև հայտնել է, որ Թուրքիայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար է նշանակվել Քրիստիան Բերգերը, որը ԵՄ-ի ինստիտուտներում ու միջազգային կազմակերպություններում դիվանագիտական աշխատանքի 30-ամյա փորձ ունի:

 

Լրահոս

Դիտել ավելին