Կարևոր իրադարձություններ

Պավել Մանուկյանի որդին կալանավորվեց

27 Հուլիս, 2016 20:14
Պավել Մանուկյանի որդին կալանավորվեց

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի նկատմամբ Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Այս մասին լրագրողներին հայտնել է Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:

Փաստաբանը նշել է, որ այս պահին Արամ Մանուկյանն ու Պավել Մանուկյանը գտնվում են Երևանի «Էրեբունի» ԲԿ-ում:

Փաստաբանի փոխանցմամբ, ԱԱԾ-ն արդեն միջնորդություն է ներկայացրել Պավել Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ, սակայն, դատական նիստի օրը դեռ հայտնի չէ: Նշենք, որ Պավել Մանուկյանը ցանկություն է հայտնել մասնակցել այդ նիստին։

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանին ու իր որդուն՝ Արամ Մանուկյանին, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235-րդ հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանների ու «Սասնա ծռերի» անդամների միջև, որի հետևանքով վիրավորվել են Պավել Մանուկյանն ու նրա որդին, ինչպես նաև մեկ ոստիկան:

 

Լրահոս

Դիտել ավելին