Կարևոր իրադարձություններ

«Եվրատեսիլ 2017» մրցույթի անցկացման քաղաքը հայտնի կլինի օգոստոսի 1-ին

28 Հուլիս, 2016 00:28
«Եվրատեսիլ 2017» մրցույթի անցկացման քաղաքը հայտնի կլինի օգոստոսի 1-ին

«Եվրատեսիլ 2017» մրցույթի անցկացման քաղաքի անունը Ուկրաինան կհայտարարի օգոստոսի 1-ին: Այս մասին հայտնել է ТАСС-ը` հղում տալով Ուկրաինայի մշակույթի նախարարի մամլո քարտուղարի կատարած հայտարարությանը: 

«Ինչպես և ավելի վաղ նախատեսում էինք, օրը կհայտարարվի օգոստոսի 1-ին»,- ասել է նա: 

Ուկրաինայի մշակույթի նախարար Եվգենի Նիշուկը որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, որ հաղթող քաղաքի անունը կհայտարարվի հուլիսի 27-ին, այլ ոչ թե օգոստոսի 1-ին: 

Մրցույթի անցկացման հավանական քաղաքներն են Կիևը և Օդեսան:

 

Լրահոս

Դիտել ավելին