Կարևոր իրադարձություններ

Իմոբիլեն տեղափոխվում է Լացիո

28 Հուլիս, 2016 00:22
 Իմոբիլեն տեղափոխվում է Լացիո

Իսպանական «Սևիլիան» պաշտոնապես հայտնել է Չիրո Իմոբիլեի՝ «Լացիո» տեղափոխության մասին:

«Մեր ակումբը և «Լացիոն» համաձայնության են հասել Իմոբիլեի տրանսֆերի վերաբերյալ: «Սևիլիայում» մեկ տարի անցկացրած ֆուտբոլիստը վերադառնում է Իտալիա: Նրան հաջողություն ենք մաղթում»,- գրված է սևիլիացիների հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հռոմեացիներն Իմոբիլեի համար կվճարեն 9 մլն եվրո: «Լացիոյում» իտալացի հարձակվողի աշխատավարձը կկազմի տարեկան 2 մլն եվրո:

 

Լրահոս

Դիտել ավելին