Կարևոր իրադարձություններ

Իսպանիայի արքայի քրոջը տուգանել են շինարարական աղբի համար

28 Հուլիս, 2016 00:16
Իսպանիայի արքայի քրոջը տուգանել են շինարարական աղբի համար

Իսպանական Պալմա դե Մայորկա քաղաքի (Բալեարյան կղզիներ) իշխանությունները գործ են հարուցել Իսպանիայի Ֆելիպե VI արքայի զարմուհու նկատմամբ`վարչական իրավախախտման հարցով:

Թագավորության ղեկավարի զարմուհի Սիմոնետա Գոմես Ասեբոյին մեղադրանք են ներկայացրել շրջակա միջավայրի պահպանության ստուգումներ իրականացնողները, երբ վերջինիս նկատել են շինարարական աղբն աղբամանի կողքին ոչ ճիշտ ժամին թողնելիս:

«Անդաստիարակությունը կապ չունի սոցիալական խավերի հետ: Մենք բռնացրել ենք թագավորի զարմուհուն՝ շինարարական աղբը նետելիս: Բոլորը պետք է հետևեն կանոններին», - Euromag-ի փոխանցմամբ` թվիթերյան իր էջում գրառել է քաղխորհրդի անդամը:   

Նրա խոսքով` արքային քույրը «լուրջ խախտումներ է կատարել քաղաքում մաքրության պահպանման ոլորտում»: Աղբը նետելը բավականին նուրբ հարց է երկրում, որի հետ կապված նոր օրենքներ են կիրառվում դեկտեմբերից ի վեր:

Ներկա պահին քաղաքի բնակիչները շինարարական աղբը նետել կարող են միայն շաբաթվա սահմանված օրը:

 

Լրահոս

Դիտել ավելին