Կարևոր իրադարձություններ

Շվեդիայի իշխանությունները Pokemon GO-ի հեղինակներին խնդրել են պոկեմոններին հեռացնել վտանգավոր տեղերից

28 Հուլիս, 2016 00:06
Շվեդիայի իշխանությունները Pokemon GO-ի հեղինակներին խնդրել են պոկեմոններին հեռացնել վտանգավոր տեղերից

Շվեդիայի Trafikverket ճանապարհային վարչությունը դիմել է Pokemon GO խաղի մշակողներին՝ խնդրելով խաղացողների համար փակել խոշորագույն տրանսպորտային հանգույցները, նախևառաջ, Ստոկհոլմում, Գյոտեբորգում և Մալմյոում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Շվեդիայի ճանապարհային վարչության՝ մամուլի համար հաղորդագրությանը:

«Վերջերս հաղորդվել է անձանց մասին, որոնք երթևեկության համար ուղղակիորեն վտանգավոր և ոչ իրավաչափ գործողություններ են կատարել Pokemon GO խաղի պատճառով: Դրա հետ կապված՝ ճանապարհային վարչությունը կապվել է խաղի մշակող ընկերության հետ և ուշադրություն է հրավիրել խաղի մեջ առկա pokestop և երկաթուղային և ավտոճանապարհների մերձակա այլ կետերի վտանգավորության վրա»,- ասվում է մամուլի համար հաղորդագրության մեջ:

Շվեդական գերատեսչությունում չեն բացառում, որ կմեծացնեն սիրված խաղի քարտեզներում արգելափակման ենթակա վայրերի ցուցակը:

 
 
 

Խաղի մշակողներից ճանապարհային վարչությունը դեռ պատասխան չի ստացել: Գերատեսչությունում դիմել են նաև խաղացողներին և վարորդներին՝ խնդրելով զգոնություն դրսևորել և չտարվել երթևեկությանը խոչընդոտող խաղերով:

Pokemon Go խաղը թողարկվել է 2016թ., դրա նպատակն է պոկեմոնների որոնումն ու վարժեցումը:

 

Լրահոս

Դիտել ավելին