Կարևոր իրադարձություններ

Ինչ վիճակում են գտնվում վիրավոր Պավել Մանուկյանը և նրա որդին. նոր մանրամասներ (տեսանյութ)

27 Հուլիս, 2016 12:27
Ինչ վիճակում են գտնվում վիրավոր Պավել Մանուկյանը և նրա որդին. նոր մանրամասներ (տեսանյութ)
Էրեբունի ԲԿ-ում գտնվող Պավել Մանուկյանի և նրա որդու՝ Արամ Մանուկյանի վիճակը կայուն ծանր է: Այս մասին լրագրողներին հայտնեց Էրեբունի ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի գիտական ղեկավար Հարություն Մանգոյանը: ՛՛ Արամ Մանուկյանի տղայի վիճակի մեջ դրական փոփոխություն կա, ներկայումս շնչում է առանց արհեստական սարքի, մոտ մեկ ժամ առաջ անջատվել է ապարատից: Գիտակից է: Պավել Մանուկյանը շարունակում է արհեստական շնչառության սարքին միացված մնալ, գիտակցությունը քայլ-քայլ, բայց բացվում է, առավոտյան կոնտակտ կար նրա հետ՛՛,-ասաց Մանգոյանը: Նա նաև փոխանցեց, որ վիրավոր ոստիկանի վիճակը կայուն է, վիճակը միջին ծարության է:

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին