Կարևոր իրադարձություններ

Ո՞ւմ է սատարելու Շիրակի մարզպետը Գյումրիում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում. «Ժողովուրդ»

27 Հուլիս, 2016 09:02
Ո՞ւմ է սատարելու Շիրակի մարզպետը Գյումրիում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում.  «Ժողովուրդ»

Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ՀՅԴ-ն կմասնակցի ավագանու անդամների թեկնածուների իր ցուցակով։ Այն գլխավորելու է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Կուրղինյանը։

«Ժողովուրդ»–ը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանից փորձեց պարզել՝ ինքը իր կուսակցի՞ն է սատարելու, թե՞ ՀՀԿ-ին։ Սկզբում մարզպետը հայտարարեց, որ ինքը որպես մարզպետ իրավունք չունի սատարել որևէ թեկնածուի։ Այնուհետև մտափոխվեց և ասաց. «Բայց ցանկացած կուսակցական անձ իր կուսակցությանը պետք է սատարի իր կեցվածքով ճիշտ աշխատանքով որպեսզի հասարակությունը, մեր ընտրողները հաշմի առնեն, որ տվյալ պաշտոնյան այս կամ այն կուսակցությունից լավն է, ճիշտ է աշխատում և դրանով ավելացնի քվեն։ Սատարելու այլ տարբերակ չի լինի։ Դաշնակցական թեկնածուին սատարում եմ այնքանով որ, որպես դաշնակցական մարզպետ, իմ աշխատանքով կարողանամ ձայներ բերել այդ կուսակցությանը։ Իսկ պետական լծակները բոլորի համար հավասար է աշխատելու»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին