Կարևոր իրադարձություններ

«Վաղարշապատի ծննդատուն» ՓԲԸ-ն առաջիկայում կմիացվի «Վաղարշապատի պոլիկիլինիկա» ՓԲԸ-ին. «Ժողովուրդ»

27 Հուլիս, 2016 08:50
«Վաղարշապատի ծննդատուն» ՓԲԸ-ն առաջիկայում կմիացվի «Վաղարշապատի պոլիկիլինիկա» ՓԲԸ-ին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ «Վաղարշապատի ծննդատուն» ՓԲԸ-ն առաջիկայում, հնարավոր է, միացվի «Վաղարշապատի պոլիկիլինիկա» ՓԲԸ-ին։ Արդյունքում նախատեսվում է ստեղծել «էջմիածնի բժշկական կենտրոն» անվանումով առողջապահական հաստատություն։ Բանն այն է, որ Վաղարշապատի ծննդատանը ծնունդների քանակը նվազել է, և անցած տարի ծննդատունը 19 մլն դրամի պարտք է կուտակել։

«Ժողովուրդ»–ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ որ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի՝ մայիսի 24-ին ստորագրված կարգադրությամբ ստեղծվել է հատակ հանձնաժողով որը պետք է լուծի երկու հաստատությունների միավորման հետ կապված խնդիրները։ Ի դեպ, Վաղարշապատի պոլիկլինիկայի տնօրենն է Լիլիթ Կարապետյանը, որը ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանի կինն է։ Հավանաբար միավորումից հետո հենց նա էլ կդառնա նոր ձևավորված բուժհաստատության տնօրենը:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին