Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը մանրամասնում է ՊՊԾ գնդի տարածքում հայտնաբերված գաղտնի ցուցակների մասին տեղեկատվությունը. «Հայկական ժամանակ»

27 Հուլիս, 2016 08:10
Ոստիկանությունը մանրամասնում է ՊՊԾ գնդի տարածքում հայտնաբերված գաղտնի ցուցակների մասին տեղեկատվությունը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամները ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքում հայտնաբերել են գաղտնի ցուցակներ, որոնցում գրանցված են 146 ենթադրյալ գործակալ և 35 մարմնավաճառությամբ զբաղվող: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչ ցուցակների մասին է խոսքը: «ՊՊԾ լիազորություններից մեկը հենց մարմնավաճառության կանխարգելումն է, և շատ բնական է ու նորմալ, որ նման անձանց հաշվառում է վարվել և ցանկ է հայտնաբերվել: Այնտեղ որևէ տարօրինակ կամ զարմանալի բան չկա»,- ի պատասխան մեր հարցին՝ ասաց Ահարոնյանը»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին