Կարևոր իրադարձություններ

Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. «Հայկական ժամանակ»

26 Հուլիս, 2016 07:54
Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. «Հայկական ժամանակ»

Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց Է ընտրվել կալանավորումը։ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո Չուգասզյանն անհետացել Է:

 

Երեկ ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասացին, որ Չուգասզյանի նկատմամբ հետախուզում Է հայտարարվել 2015թ. ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման համար հարուցված քրգործի շրջանակներում։ Այդ օրերին Չուգասզյանը Սեֆիլյանի ու մի քանիսի հետ կալանավորվել Էր, բայց մի քանի օր անց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ, և նրանք ազատ արձակվեցին։ Ըստ ՔԿ-ի, Չուգասզյանին ծանուցագրեր են ուղարկվել, սակայն նա չի ներկայացել վարույթն իրականացնող մարմին, ավելին, փոխել Է բնակության վայրը առանց այդ մասին պատշաճ ծանուցելու նախաքննական մարմնին:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին