Կարևոր իրադարձություններ

Բրիտանական հանրաքվե․քառօրյա խրոնիկա

28 Հունիս, 2016 15:18
Բրիտանական հանրաքվե․քառօրյա խրոնիկա

Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքն անկանխատեսելի էր եվրոպացիներից շատերի համար։ Բնակչության մոտ 52 տոկոսը քվեարկեց ԵՄ-ից դուրս գալու՝ brexit-ի օգտին։ ԵՄ-ին կողմ էին Հյուսիսային Իռլանդիան եւ Շոտլանդիան, եւ սա կարող է պառակտել անգլիական պետականությունը։ Շաբաթ օրը Շոտլանդիայի նախարարների խորհուրդը հավանություն է տվել անկախության հանրաքվեի անցկացմանը, եւ Շոտլանդիան պատրաստվում է անմիջապես խորհրդատվություններ սկսել ԵՄ-ի հետ՝ Միացյալ թագավորությունից դուրս գալու հարցի շուրջ։ Անգլիայի եւ ԵՄ ապահարզանը կտեւի դեռ մի քանի տարի, բայց արդեն եւ ԵՄ երկրների, եւ Բրիտանիայի համար ամենատխուր տնտեսական կանխատեսումներն են արվում։ Անգլիայում տնտեսական եւ քաղաքական անկայունություն են կանխատեսում, ԱՄՆ եւ Եվրոպայի միջեւ ֆինանսական միջնորդի դերի կորուստ։ Հունիսի 26-ին արտասահմանյան մամուլն աշխարհի 400 ամենահարուստ մարդկանց կորուստների թիվը հրապարակեց՝127,4 մլրդ. դոլար, որը brexit-ի արդյունքում կարող է արձանագրվել։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն արդեն ընկել է 1985 թվականի մակարդակի։ Այժմ ԱՄՆ-ն ստիպված կլինի նոր միջնորդ փնտրելու իր եւ ԵՄ միջեւ, եւ սա նույնպես նվազեցնում է Բրիտանիայի քաղաքական դերը։ Այս ամենի փոխարեն բրիտանացիները, հնարավոր է, խուսափեն միգրանտների հոսքից եւ սրա հետ կապված ճգնաժամից, որն արդիական է ԵՄ երկրների համար։ Հենց ԵՄ միգրացիոն քաղաքականությունն էր պատճառը, ըստ ամերիկյան ֆինանսիստ Ջորջ Սորոսի, որ բրիտանացիները քվեարկեցին brexit-ի օգտին։ Կիրակի օրը նա գրառում է արել․ «ԵՄ-ից ելքի քարոզիչները խաղում էին փախստականների հետ կապված իրավիճակի սրացման վրա (դրա խորհրդանիշն են Կալեյում, թունելի մուտքի մոտ հավաքվող հազարավոր փախստականների պատկերները, որոնք ջանում էին Մեծ Բրիտանիայում հայտնվել ամեն հնարավոր ճանապարհով), անվերահսկելի ներգաղթի դեմ սարսափ գրգռելով։ Ֆորդը կարծիք հայտնեց, որ ԵՄ փլուզումն անխուսափելի է։ Այդ ընթացքում եվրոպական իշխանությունները հետաձգում էին փախստականների հարցով լուծումները, ձգտելով խուսափել բրիտանական հանրաքվեի արդյունքների վրա նեգատիվ ազդեցությունից, ինչը բերում էր քաոսային տեսարանների բազմապատկման»։ Նույն օրը ԵՄ բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին նոր ռազմավարական ուղերձ հղեց ԵՄ երկրներին, որում ասվում է․ «Մեր քաղաքացիներին եւ ամբողջ աշխարհին ավելի հզոր ԵՄ է պետք, քան երբեւէ»։ Իսկ Շոտլանդիայի փոխվարչապետ Ստերջենը չբացառեց, որ շոտլանդական խորհրդարանը կարող է վետո դնել Մեծ Բրիտանիայի որոշման վրա՝ արգելակելով ելքը ԵՄ-ից։ Այնուամենայնիվ, Շոտլանդիայում անջատողական տրամադրություններ ու ազգայնական կրքեր են եռում։ Այստեղ վաղուց են երազում անկախության մասին։ Երեկ արդեն Ֆրանսիան եւ Գերմանիան ընդհանուր հայտարարի են եկել առ այն, որ հանրաքվեից հետո Անգլիան պետք է արագ թողնի ԵՄ-ն։ Մոտ 30 քաղաքական եւ հասարակական գործիչներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, ստորագրեցին հայտարարություն՝ կոչ անելով «վերաթողարկել» ԵՄ-ն։ «Եվրախորհուրդը պետք է դառնա մեր բոլորի ընդհանուր գործը, այլ ոչ միայն նրանց, ովքեր ցանկանում են այն քայքայել»,- ասված է հայտարարության մեջ։ Իսկ կանցլեր Անգելա Մերկելի համախոհ, Բունդեսթագի եվրոպական հարցերով կոմիտեի նախագահ Գյունտեր Կրիխբաումը հայտարարեց, որ ԵՄ-ն ողջունելու է անկախ Շոտլանդիայի մուտքը Եվրամիություն։ 

 

Լրահոս

Դիտել ավելին