Կարևոր իրադարձություններ

Դե Նիրոն` 4-ամյա դստեր հետ հեծանվային զբոսանքի ժամանակ (լուսանկարներ)

28 Հունիս, 2016 14:39
Դե Նիրոն` 4-ամյա դստեր հետ հեծանվային զբոսանքի ժամանակ (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն, ով արդեն 72 տարեկան է ու անցյալում է թողել աշխատանքային գերհագեցած գրաֆիկը, նախընտրում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ:

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, օրերս պապարացիները Հոլիվուդի ճերմակած «գանգստերին նկատել են Նյու Յորքի Կենտրոնական այգում` իր 4-ամյա դստեր հետ հեծանիվ քշելիս:

 

Հայտնի է, որ Հելեն Գրեյս դե Նիրո անունով հմայիչ փոքրիկը Դե Նիրոյի 6 երեխաների թվում կրտսերն է: Նա օսկարակիր դերասանի ու նրա կնոջ` 61-ամյա Գրեյս Հայթաուերի համատեղ երեխան է, ով լույս աշխարհ է եկել փոխնակ մոր օգնությամբ: Զույգի առաջնեկը` Էլիոթը, 18 տարեկան է:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին