Կարևոր իրադարձություններ

Ջիբլարթարը եւ Շոտլանդիան բանակցություններ են սկսել ԵՄ-ում մնալու հնարավորության շուրջ

28 Հունիս, 2016 14:23
Ջիբլարթարը եւ Շոտլանդիան բանակցություններ են սկսել ԵՄ-ում մնալու հնարավորության շուրջ

Ջիբլարթարը Շոտլանդիայի հետ բանակցություններ Է սկսել համատեղ գործողություններ մշակելու շուրջ, որոնք միտված են Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի այդ մասերի անդամակցությունը պահպանելուն:

Ջիբլարթարի գլխավոր նախարար Ֆաբիան Ռիկարդոն հունիսի 28-ին BBC-ին պատմել Է, որ ինքն այդ թեման քննարկում Է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենի հետ:

Բացառված չԷ, որ այդ բանակցություններին կարող Է միանալ նաեւ Հյուսիսային Իռլանդիան: Մեծ Բրիտանիայի այս երեք մասերի բնակիչները քվեարկել են Եվրամիությանը երկրի անդամակցությունը պահպանելու օգտին:

«Ես կարող եմ պատկերացնել այն իրադրությունը, որի դեպքում Մեծ Բրիտանիայի առանձին մասեր դուրս կգան ԵՄ-ից, իսկ մյուսները՝ կմնան: Դա նշանակում Է, որ մեզ հարկավոր չի լինի կրկին ԵՄ-ի կազմ ընդունվելու հայտ ներկայացնել. մենք պարզապես կմնանք Եվրամիությունում՝ օգտվելով այն հայտից, որը Մեծ Բրիտանիան այժմ ունի»,-ասել Է Ռիկարդոն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին