Կարևոր իրադարձություններ

Անվադողերի վերամշական գործարանը հրդեհից վնաս չի կրել

28 Հունիս, 2016 13:42
Անվադողերի վերամշական գործարանը հրդեհից վնաս չի կրել

 Հունիսի 28-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նախկին «ЖБК» գործարանի տարածքում գտնվող անվադողերի վերամշակման արտադրամասում այրվում է անվադող:

 
 «Անվադողերի վերամշական ժամանակ կայծեր են առաջանում, այդտեղից էլ կրակ էր առաջացել ու այրվել էին անվադողերի մնացորդները, վնաս, որպես այդպիսին չի եղել: Կրակը տևել է մոտ 20-30 րոպե»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասացին վերամշակման գործարանից:
 
 
 Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.14-ին, մարվել՝ 12.07-ին:
 
Աբովյան-Արզնի խճուղիթիվ 2/1/2 հասցեում գտնվող անվադողերի վերամշակման արտադրամասի տարածքում այրվել են վերամշակված անվադողերի մնացորդներ (մոտ 800 կգ):

 

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին