Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Էրդողանը կարծես իրարից խռոված սիրահարված զույգ լինեն

28 Հունիս, 2016 13:00
Հեղինակ՝ Արթուր Ղազարյան
Պուտինն ու Էրդողանը կարծես իրարից խռոված սիրահարված զույգ լինեն
Հետևելով ռուս-թուրքական սիրավեպին և դրան ուղեկցող դրամային ինձ մոտ այնպիսի տպավորություն է, կարծես Պուտինն ու Էրդողանը իրարից խռոված սիրահարված զույգ լինեն: Երկուսն էլ շատ ուզում են իրար, կարոտել են, բայց համ էլ գոռոզ են պահում իրանց, առաջին քայլը չեն ցանկանում իրենց անել . . .
Ռուսաստանը այս պարագայում աղջկա դերումա, ասումա մինչև Թուրքիան ինձնից ներողություն չխնդրի, չեմ բարիշի, իսկ Թուրքիան` տղան, չի ցանկանում զիջել, դե հետագայում ընտանիքա, բանա . . .
Բայց այ քեզ հրաշք, Էրդողանը սրտաճմլիկ նամակ է գրում, իսկ Պուտինը այնտեղ տեսնում է գոյություն չունեցող <Ներիր ինձ> արտահայտությունը:
Դե հասկանալիա, սիրող սիրտա, տեսնումա այն ինչ որ իր սիրտն է ուզում տեսնել . . .
Մի խոսքով, մերօրյա Ռոմեոն ու Զուլյետտան
 

Լրահոս

Դիտել ավելին