Կարևոր իրադարձություններ

Պարզ է Արթիկին հասցված վնասի չափը. առավելապես տուժել է 11 ընտանիք

28 Հունիս, 2016 12:33
Պարզ է Արթիկին հասցված վնասի չափը. առավելապես տուժել է 11 ընտանիք

Հունիսի 24-ին  ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում տեղի  ունեցած հեղեղի հետևանքով առաջացած վնասների հաշվառման աշխատանքներն ավարտվել են: Այս մասին Shabat.am-ին փոխանցեց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը:

«Քաղաքային հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, տվյալները հանձնվել են մարզպետարանին, որպեսզի կատարվի գնահատում ու փոխանվի կառավարությանը»,-ասաց Արսեն Աբրահամյանը:

Նա փոխանցեց նաև, որ կհրապարակվեն առավելապես տուժած 11 ընտանիքների տվյալները: Քաղաքապետի խոսքով, այժմ այն նախակրթարանում, որը ևս վնասվել է հեղեղից, մաքրման աշխատանքներ են տարվում և առաջիկա օրերին այն կվերականգնի իր բնականոն գործունեությունը:

Անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, թե տեղի ունեցած աղետից 4 օր է անցել, բայց պետական կառույցները չեն շտապում օգնել, Արթիկի քաղաքապետն ասաց. «Քաղաքը նորմալ, բնականոն հունով կյանքը շարունակում է, թեթև անհարմարություններ կան, ինչը բնական է նման աղետից հետո, բայց ճանապարհները անցանելի են, ենթակառուցվածքները նորմալ գործում են, հեղեղի նոր վտանգ չկա: Գլխավոր խնդիրն այն է, որ մաքրվի հեղեղատարը լցված հսկայական զանգվածը: Կառավարությունն այս ուղղությամբ  աշխատանքներ կատարում է: Մասնագիտական մոտեցում է անհրաժեշտ, այնպես չէ, որ տեխնիկան ուղղակի պետք է բերվի ու սկսվի աշխատանքը: Մարդիկ գուցե ուզում են, որ օր առաջ այդ հետևանքները վերանան, բայց հասկանալի է, որ դա միանգամից անել հնարավոր չէ»:

 

Լրահոս

Դիտել ավելին