Կարևոր իրադարձություններ

Արմեն Ռուստամյան. «Ժիրայր Սեֆիլյանը Սասունցի Դավիթը չէ». «Առավոտ»

28 Հունիս, 2016 10:05
Արմեն Ռուստամյան. «Ժիրայր Սեֆիլյանը Սասունցի Դավիթը չէ». «Առավոտ»

«Մի հոգին Սասունցի Դավիթը չի, որ «թուր կեծակիով» գնա ազատագրի»,- «Առավոտ»-ի փոխանցմամբ՝ ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համակարգող Ժիրայր Սեֆիլյանի՝ ապրիլյան պատերազմում հայկական կողմի կորցրած 800 հեկտար տարածքն ազատագրելու հայտարարությանը:

«800-ը ազատագրեց, կարելի է հասնել Բաքու. էլ ինչո՞ւ կանգնել որ: Այսնինք՝ սա մի քիչ այլ ոլորտից է»,- ասել է Արմեն Ռուստամյանը:

Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության և կալանավորման մասին ՀՅԴ-ական գործիչն առայժմ գնահատական չի կարող տալ, գործի նյութերին ծանոթ չէ ու չի կարող ասել՝ հանցակազմ կա՞, թե՞ չկա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին