Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ում սեպտեմբերից սերնդափոխական գործընթացներ են սպասվում՝ այդ թվում կառավարությունում. «Իրատես»

28 Հունիս, 2016 08:48
ՀՀԿ-ում սեպտեմբերից սերնդափոխական գործընթացներ են սպասվում՝ այդ թվում կառավարությունում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե կառավարության առաջին էշելոնում շատ ծանր են տարել, որ պապի եռօրյա այցի ողջ ընթացքում իրենք գրեթե չեն «երեւացել» պապի ֆոնին, ու ստիպված զբաղվել են իրենց անմիջական գործով՝ Արթիկում ջրհեղեղի վերացման աշխատանքներով:

Հակառակ դրան, ԱԺ նախագահ Գալուստ Գրիգորիչը բավականին ակնառու «երեւացել» է պապի կողքին, ինչը նույնպես ՀՀԿ-ական շրջանակներում բուռն քննարկման թեմա է այս օրերին:

Շատերը կարծում են, որ առաջիկայում ՀՀԿ-ում «ռեստավրացիոն-սերնդափոխական» լուրջ գործընթացներ են սպասվում, այդ թվում՝ կառավարության կազմում՝ սեպտեմբերից սկսած»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին