Կարևոր իրադարձություններ

Մինսկի խումբը պետք է պարզաբանում պահանջի Ալիևից. Մեթյու Բրայզա. «168 ժամ»

28 Հունիս, 2016 08:29
Մինսկի խումբը պետք է պարզաբանում պահանջի Ալիևից. Մեթյու Բրայզա. «168 ժամ»

 «168 ժամ»-ը գրում է. «Մինսկի խումբն ակնհայտորեն պետք է նստի նախագահ Ալիևի հետ և նրանից պարզաբանումներ պահանջի, քանի որ այն, ինչ հայտարարվեց ՌԴ նախագահ Պուտինի հետ նախագահների ամենավերջին հանդիպումից հետո, հետևյալն էր՝ նախագահները համաձայնել են զարգացնել այդ մեխանիզմները: Ստացվում է, նրա որակմամբ, որ այս տեղեկատվությունը հակասում է հանդիպման արդյունքին»,-«168 Ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե ադրբեջանական  կողմը չի ընդունել հետաքննական մեխանիզմների ներդրման առաջարկը:

 

«Եթե ադրբեջանական կողմի դիրքորոշումը փոխվել է, ապա Մինսկի խումբը պետք է բանակցի՝ առաջ ընթանալով: Երբ այսքան անորոշ տեղեկություններ կան, դժվար է ավելին ասել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին