Կարևոր իրադարձություններ

Սամվել Բաբայանի պարտքատերերը չեն պատրաստվում ետ պահանջել պարտքերը. «Ժողովուրդ»

28 Հունիս, 2016 08:21
Սամվել Բաբայանի պարտքատերերը չեն պատրաստվում ետ պահանջել պարտքերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը մեկ անգամ գրել էր, որ ՀՀ իշխանությունները որոշել են վերջնականապես լռեցնել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին: Ըստ այդ լուրերի՝ իշխանությունները  ծրագրել են Բաբայանի պարտքատերերի հրապարակային բողոքի ցույցեր կազմակերպել: Եվ, ահա, վերջին մեկ ամսում իշխանությունների ներկայացուցիչները զրուցել են Սամվել Բաբայանի պարտքատերերի հետ, որոնք հիմնական ու խոշոր գործարարներ են: Սակայն, ինչպես հայտնի դարձավ, պարտքատերերից և ոչ մեկը չի համաձայնել Բաբայանի հետ ունեցած ֆինանսական խնդիրները տեղափոխել հրապարակային հարթություն:

 

Ավելին՝ նրանցից շատերն ուղղակի ասել են, որ չեն էլ պատրաստվում ետ պահանջել գումարը՝ հաշվի առնելով Սամվել Բաբայանի՝ Արցախյան պատերազմում ունեցած լուրջ ներդրումը:

Ի դեպ նկատենք, որ տվյալ դեպքում ոչ թե հազարավոր, այլ տասնյակ, երբեմն նաև մի քանի հարյուր հազար դոլարների հասնող պարտքերի մասին է խոսքը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին