Կարևոր իրադարձություններ

Պետք չէ Հռոմի Պապից ինչ-որ բան թաքցնել. իշխանությունների ջղաձգումներն անլուրջ են

27 Հունիս, 2016 20:00
Պետք չէ Հռոմի Պապից ինչ-որ բան թաքցնել. իշխանությունների ջղաձգումներն անլուրջ են

Քարդաշյան քույերի, ամերիկյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի և Հռոմի Պապ Ֆրանցիոսկոսի այցելությունների և նրանց թողած ազդեցության մասին Shabat.am-ը զրուցել է պատմաբան, կրոնագետ Կարպիս Պաշոյանի հետ:

-Պարո՛ն Փաշոյան, թվարկված երեք հայտնի մարդկանց այցը՝ Հայաստանի հանրապետություն, ի՞նչ տվեց հայերին:

-Աշխարհին ճանաչում տվեց, աշխարհն ավելի մանրամասն սկսեց ճանաչել Հայաստանը, այդ մարդկանց այցի միջոցով մարդիկ ծանոթացան ոչ միայն տեսարժան վայրերին, այլև պատմությանը:

-Հայտնի մարդկանց այցելությունից առաջ մեծ ոգևորություն է լինում Հայաստանում, սակայն նրանց այցից հետո՝ ինչպես եղավ Հռոմի Պապի դեպքում, հասարակության մի զանգվածի մոտ հիստերիա բարձրացավ նրա՝ գեյերի մասին հայտարարության վերաբերյալ: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի մասին հայտարարություններն արդյոք չեն հակասում Հայ առաքելական եկեղեցու ավանդույթներին: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետն այս հայտարարության վերաբերյալ:

-Չեմ կարծում, որ հասարակության մոտ հիստերիա առաջացրեց, նշեմ, որ որքան էլ պահպանողական է հայ առաքելական եկեղեցին, այդքան էլ պահպանողական է կաթոլիկ եկեղեցին: Ֆրանցիսկոսն ընտրվելով Հռոմի Պապ, փորձում է ռեֆորմներ իրականացնել և նրա ուղերձը պետք է դիտարկել այն շրջանականերում, որ հայ առաքելական եկեղեցին ևս ռեֆորմների և բարեփոխումների ենաթարկվի և ադապտացվի արդի իրավիճակին: Ինչպես փորձում է Ֆրանցիսկոս Պապն անել կաթոլիկ եկեղեցու պարագայում, կաթոլիկ և հայ առաքելական եկեղեցիներից որոշները մնացել են միջնադարում, բայց մենք ապրում ենք 21-րդ դարում և եկեղեցիները պետք է ադապտացվեն արդի իրավիճակին և պայմաններին: 

-Հռոմի Պապի այցելության ժամանակ մի շարք ակտիվիստներ բերման ենթարկվեցին, քանի որ փորձում էին Պապի ուշադրությունը գրավել ցուցադրված պաստառներով: Սա որքանով էր արդարացի և ի՞նչ կփոխվեր, եթե այն նկատելի լիներ:

-Կարծում եմ իշխանությունները ևս մեկ անգամ ավելորդ ջղաձգումների մեջ էին ընկել, ոչինչ էլ չէր լինի, եթե Հռոմի Պապը նկատեր ակտիվիստներին: Քաղաքացիները բարձրացնում էին իրենց բողոքի ձայնը՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Պարզազպես անլուրջ է Հռոմի Պապից այդ մթնոլորտը թաքցնելը, նա առհասարակ ծանոթ է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Իշխանությունների ջղաձգումներն անլուրջ են և նրանից ինչ-որ բան թաքցնելը ճիշտ չէ, քանի որ նա գիտի, թե ինչ է կատարվում: Նա գիտի, որ կան քաղբանտարկյալներ, որ կան քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են իրականացվում:

 

Լրահոս

Դիտել ավելին