Կարևոր իրադարձություններ

Ծննդկանի մահվան գործով դատական առաջին նիստի օրը հայտնի է

27 Հունիս, 2016 16:15
Ծննդկանի մահվան գործով դատական առաջին նիստի օրը հայտնի է

 «Անցյալ տարի մահացած ծննդկան Մերի Մարգարյանի և նրա դստեր՝ Մարիա Հարությանի  մահվան փաստով հարուցված քրեական գործը դատարանը վարույթ է ընդունել»: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց տուժող կողմի փաստաբան Մարինե Թովմասյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ դատական  առաջին նիստը տեղի ունենա  հուլիսի 7-ին  ժամը 10:30-ին, Շենգավիթի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Դավիթ Բալայանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան:

2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:

Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրան գրավի դիմաց ազատ է արձակվել:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին